ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ ՀՀ և ԱՀ պաշտոնատար անձանց շարունակական փոխայցերի ու համատեղ քննարկումների կազմակերպումը կարևոր մեխանիզմ է առկա հիմնախնդիրների կարգավորման հարցում: Նա շեշտադրել է երկու դատախազությունների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը նաև պատերազմական հանցագործությունների պատշաճ քննության ապահովման համար:
--00--ԱԹ