ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Արցախի նախկին գլխավոր դատախազի պաշտոնը թափուր մնալուց հետո տեւական ժամանակ է տարբեր թեկնածություններ են շրջանառվում, այդ թվում՝ խոսվում էր, որ գլխավոր դատախազի պաշտոնում հնարավոր է նշանակվի Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Այսօր տեղեկացանք, որ Դավթյանը մի քանի օր է Արցախում է, սակայն ԱՀ նախագահականից կտրականապես հերքեցին Դավթյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելու լուրերը, գրում է Hraparak.am-ը։
Ավելի վաղ գրել էինք, որ հնարավոր է նախկին գլխավոր դատախազ, ներկայումս պետնախարար Գուրգեն Ներսիսյանի տեղակալներից մեկին հնարավոր է նախագահն առաջադրի դատախազի պաշտոնում։ Չի բացառվում՝ Կարեն Գաբրիելյանի, որը դատախազության հնաբնակներից է, սակայն պատերազմից հետո՝ 2021-ի մարտի 15-ին է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ։
--00—ԶՀ