ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում, Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում, հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել:
Տեղեկատու հեռախոս՝ 911:
--00—ԼՄ