ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24 News
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16:34-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում և ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Խնածախ ճանապարհահատվածի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:
Պարզվել է, որ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի բնակիչը (ծնված 1981թ.) իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը (ծնված 1981 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Տուժածների վիճակը գնահատվում է բավարար:
--00—ՄՀ