ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերված զինամթերքի և խոշոր տրամաչափի զենքերի մնացորդների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Ստեփանակերտ քաղաքի մերձակա տարածքներում:
Սակրավորական խմբերը ռուս գործընկերների և «The halo trust» ոչկառավարական ականազերծող կազմակերպության հետ մեկտեղ հանրապետության տարածքում իրականացնում են ինժեներական և հետախուզական աշխատանքներ:
Հայտնաբերված զինամթերքը, որպես կանոն պայթեցվում է տեղում, հնարավորության դեպքում՝ տեղափոխվում է ավելի անվտանգ վայր:
--00—ԼՄ