ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Առաջիկա ամիսների ընթացքում շահագործման կհանձնվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը: Այս մասին հաղորդում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Այն կսպասարկի շուրջ 20,000 քաղաքացու՝ մեկ պատուհանի սկզբունքով որակյալ ու հասցեական սոցիալական ծառայություններ մատուցելով շահառուներին։
--00—ՄՀ