ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հայանիստ բնակավայրում հայտնաբերել են ապօրինի խորքային հոր։ Հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
Պարզվել է, որ քաղաքացի Զ․Բ․-ի կողմից տարածքի պտղատու ծառերի ոռոգման և խմելու նպատակով իրականացվել է ապօրինի ջրառ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։
Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200.000 ՀՀ դրամի չափով։
--00--ԱՀ