ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասում է, որ իշխանության հայտարարությունը, թե խորհրդարանական արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա, վկայումն է այն բանի, որ իշխանությունն ընդամենը պատրաստ չէ հրաժեշտ տալ բարեկեցիկ կյանքին:
24News-ի հետ զրույցում նա նշեց, որ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ իր հետ մասնավոր զրույցներում ասել են՝ տեղյակ չեն եղել արտահերթ ընտրությունների չգնալու մասին հայտարարությանը: «Դա նրա վկայությունն է, որ իշխանությունը որոշումները միանձնյա է կայացնում, իսկ Նիկոլ Փաշինյանի համար «Իմ քայլի» պատգամավորները ուսապարկեր են, գլխաքանակ ընդամենը»,- ավելացրեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ