ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
«Գաղտնի ստորագրված» փաստաթղթը զարմանք չի առաջացնում։ Դատելով սրա առկայությունից կամ գրավոր ու բանավոր պայմանավորվածություններից՝ չեմ զարմանա, որ այն իրական լինի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ապա հավելել, որ կարող են լինել նաև այլ ոչ հրապարակային թղթեր, որոնք չեն բխում Հայաստանի շահերից։
Նկատենք՝ խոսքն օրերս համացանցում հայտնված 6 կետանոց տեքստի մասին է, որը, ըստ այն տարածողների, վերաբերում է Արցախի ու Սյունիքի տարածքներին, և ստորագրվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Հրապարակված տեքստում, հիշեցնենք, ստորագրություն չկար:
«Վտանգված է մեր պետականությունը։ Ըստ էության, այսօր հրապարակում եղած բոլոր ուժերը, այդ թվում՝ իշխանությունը, հայաստանակենտրոն չեն։ Հեշտորեն զիջվում են ՀՀ-ի շահերն ու անկախությունը մաս առ մաս։ Կարող են լինել նմանատիպ էլի փաստաթղթեր կամ ինչ-ինչ պայմանավորվածություններ, որոնք հետագայում են ի հայտ գալու, որոնք մեզ ոչ միայն հիասթափեցնելու են, զարմացնելու են, այլև սարսափելի փաստի առաջ են կանգնեցնելու»,- կարծում է իրավապաշտպանը։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--00—ԼՄ