ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ կապված Հայաստանում ընթացող իրադարձությունների հետ։
«Ալիևը երեկ կրկին հոխորտացել է մեր հասցեին։ Գրում եմ «մեր», քանզի իր հոխորտանքի թիրախն իրական Հայաստանն էր և իրական հայերը։
Նա փաստացի պաշտպանել է իր վիժվածք խամաճիկին Հայաստանի արժանապատվության համար պայքարող «ռևանշիստներից» և «ֆաշիստներից», այն է՝ մեզանից բոլորից։
Փաստորեն, հայ ժողովրդի գիտակից ու հայրենասեր հատվածին ռևանշիստ մեկ Հեյդարի դուրսպրծուկն է ասում, մեկ էլ Վովայի վիժվածքը։
Մեկ այլ կարևոր դիտարկում ևս։
Ալիևը կրկին հաստատել է, որ Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացում միջազգային հանրությունը ստիպում էր Արրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Քելբաջարը և Լաչինը «հավերժ» պիտի մնային հայկական։
Անասելի ցավ է գիտակցել, թե դավաճան սրիկայի պատճառով ինչից զրկվեց մի ամբողջ ժողովուրդ»,-գրել է Աշոտյանը և հրապարակել ադրբեջանական աղբյուրի հրապարակած նյութը։
--00—ԼՄ