ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, սյունեցի Սրբուհի Գրիգորյանը, անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացում Սյունիքի գյուղերի վրա, ասել է՝ Ադրբեջանն անցել է պատերազմի նոր՝ հոգեբանական փուլին՝ փորձելով խուճապ առաջացնել Սյունիքում:
24News-ի հետ զրույցում նա նկատել է, որ ադրբեջանցու կրակոցից, սյունեցին, իհարկե, չի վախենա, բայց երևույթը տհաճ է: «Նոյեմբերի 10-ի հայտարարության տակ ստորագրելիս իշխանությունը հստակ պայմաններ պետք է դներ, որ հակառակորդը պարտավորվում է որևէ կերպ չշարունակել պատերազմական գործողությունները: Իսկ նա, ով կարծում է՝ պատերազմն ավարտվել է, խորը մոլորության մեջ է, քանի որ մենք գիտենք, թե «հարևանն» ինչ նպատակներ ունի»,- հավելել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ