ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն այն տեսակետին է, որ մի փունջ հեռուստաալիքներ մերժելուց առաջ պետք է ներկայացնել, թե ինչ են առաջարկելու դրանց փոխարեն։
24News-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարությանը, թե օտարազգի հեռարձակողներ ՀՀ-ում չպետք է լինեն, պատգամավորը նշեց.
«Եթե համեմատենք, ապա այսօր մի շարք քաղաքացիներ ու ինքս էլ հաճախ ընտրում եմ ռուսական հեռուստաալիքները, որոնցից ստանում եմ համապարփակ տեղեկություն աշխարհի մասին։ ՀՌՀ- ը լավ կանի Հ1-ով զբաղվի, որը սնվում է բոլորիս վճարած հարկերի հաշվին, բայց խախտում է, օրինակ, մարդու անմեղության կանխավարկածը»։
Մանրամասները՝ տեսանյութում։