ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Հայաստանը ներկայանցող մասնագետը նշանակվել է «Կրասնոդար» - «Դինամո Զագրեբ» հանդիպման մրցավարների տեսուչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Փետրվարի 18-ին՝ Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում, կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակչի «Կրասնոդար» (Ռուսաստան) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) առաջին հանդիպումը։ ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։
--00—ՄՀ