ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Սոչիին»։ Հանդիպումն ավարտվեց «Կրասնոդարի» հաղթանակով՝ 3։2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացել է Նիկիտա Կրիվցովը։ 43-րդ որպեին տանտերերից հաշիվը հավասարեցրել է Սաուլ Գուարիրապան, իսկ 73-ին դարձել դուբլի հեղինակ։ 85-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վերականգնել է հաշվի հավասարությունը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ 90+1-րդ րոպեին Մոզես Կոբնանին խփած գոլը հաղթանակ պարգևեց հյուրերին։
«Սոչին» 23 միավորով վերջին տեղում է և դուրս մնաց Ռուսաստանի Պրեմիեր լիգայից։ «Կրասնոդարը» 29 խաղից հետո վաստակեց 53 միավոր և 2-րդն է։ 51 միավոր ունի «Զենիթը», որը 3-րդ տեղում է, սակայն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։
56 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մոսկվայի «Դինամոն», որը վերջին տուրում մրցելու է «Կրասնոդարի» հետ։
--00—ՅՄ