ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակը շուտափույթ կկայունանա գործող օրենսդրության շրջանակներում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ Կոսաչովի հաղորդմամբ՝ ռուս սենատորները խորհրդարանական իրենց հայ գործընկերների հետ գտնվում են կապի մեջ:
«Հետևում ենք, բնականաբար՝ մտահոգությամբ: Մաղթում ենք մեր եղբայրական հայ ժողովրդին իրավիճակի շուտափույթ կայունացում Սահմանադրության և գործող օրենսդրության հիման վրա: Կապի մեջ ենք խորհրդարանական մեր հայ գործընկերների հետ»,-ասել է Կոսաչովը:
Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակն ինքնիշխան Հայաստանի ներքին գործն է:
--00—ՄՀ