ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է սոցփաթեթի ծառայությունների ավելացման նախագիծ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Սոցփաթեթի շահառու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման, մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է սոցփաթեթի ծառայությունների ավելացման նախագիծ: Նախատեսվում է․ Սոցփաթեթի համար հատկացվող միջոցների օգտագործում նաև մարզա-առողջարարական, սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար»,- գրել է նախարարը:
Օրենքի նախագծով՝ սոցփաթեթի համար հատկացվող միջոցները հնարավոր կլինի օգտագործել նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի մարման կամ առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու համար։
--00--ԱՀ