ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Արցախի հողերը կորցնելով՝ կորցրել ենք 100 հազար տոննա ցորեն։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Բերբերյանի խոսքով՝ կորցրել ենք նաև նռան, խաղողի, և այլ այգիներ.
«Ընդհանուր շուրջ 3000 հա այգի ենք կորցրել: Խոսքն այսօրվա շուկայական մեծածախ գներով տարեկան ավելի քան 100 մլն գումարի մասին է։ Ամեն տարի այդքան արտադրանք ունեինք: Լեռնային Ղարաբաղի համար դա կարևոր ցուցանիշ էր»։
--0--ԿԿ