ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Երևանի «Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեն հրավիրվել է ֆուտբոլի Հայիթիի ազգային հավաքականը, որն այս ամիս կսկսի պայքարն աշխարհի առաջնության ընտրական փուլում: Մարտի 26-ին Հայիթիի թիմը կմրցի Բելիզի հավաքականի հետ: Այս մասին hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրարտուի» պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն հրավեր է ստացել Ռուանդային ազգային հավաքականից, որը պատրաստվում է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլին:
--00—ՄՀ