ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել է Չարենցավանի «Վանին» և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը:
Տանտերերի կազմում խաղի 22-րդ րոպեին հաշիվը բացել է հարձակվող Թեմուր Ջիկիան: «Վանի» կազմում 77-րդ րոպեին պատասխան գոլը խփել է գվինեացի հարձակվող Մոմո Տուրեն՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Այս խաղից հետո «Ուրարտուն» իր միավորների թիվը հասցրել է 40-ի և զբաղեցնում է չորրորդ տեղը, «Վանը» 24 միավորով 8-րդ տեղում է:
--00—ՅՄ