Պայքարը Քոչարյան-Փաշինյան դաշտում է․ հապճեպ ընտրությունները ձեռնտու են Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Ի սկզբանե «Հայրենիքի փրկության շարժումը» ձախողված էր։ Նրանք մսխեցին իրենց էլեկտորատը։ Ամենակրիտիկական պահը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներն էին, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթահարել է։ Այս կարծիքին է «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ այն, որ իշխանությունը գնում է ընտրությունների, նշանակում է, որ Փաշինյանն ինչ-որ պահի նպատակահարմար է գտել հայտարարել դրանց մասին։

Ըստ նրա՝ թեև Փաշինյանի հրաժարականից հետո նրա վարկանիշը կարող է նվազել, սակայն իշխանություն ձևավորելու շանսեր կան։

«ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն շեմը կանցնեն։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ռեյթինգը բարձր է։ Պայքարը Քոչարյան-Փաշինյան անձերի մեջ է լինելու։ Հապճեպ ընտրությունները ձեռք են տալիս Փաշինյանին և իր թիմին»,-նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ