ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
«Սանիթեք» ընկերությունը հայց է ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան՝ ընդդեմ Հայաստանի Կառավարության և Երևանի քաղաքապետարանի։
Ընկերության հաղորդագրությունում նշվում է, որ հայցը ներկայացվել է Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոն:
Վեճն առաջացել էր Լիբանանի և Կանադայի հետ Հայաստանի ստորագրած ներդրումների վերաբերյալ համաձայնագրերի կոպիտ խախտումների հետևանքով: Հաղորդագրությունում նշվում է, որ իրավական ու ներդրումային խնդիրների պատճառով «Սանիթեքի» վնասը գերազանցում է 25 միլիոն դոլարը:
Հիշեցնենք, որ 2019 թ․ հոկտեմբերին Երևանի քաղաքապետարանը խզեց «Սանիթեքի» հետ պայմանագրերը: Պատճառը, ըստ քաղաքային իշխանության, աղբը ժամանակին չհավաքելն էր, աղբամանների և աղբատարների խիստ անբավարար քանակը և դրանց տեխնիկական վիճակը:
Քաղաքային իշխանությունը «Սանիթեք» ընկերության փոխարեն ստեղծել է աղբահանությամբ զբաղվող պետական ընկերություն:
--00—ՄՀ