ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
44-օրյա պատերազմի ընթացքում Ղարաբաղում Հայաստանն օգտագործել է «Իսկանդեր» հրթիռային համալիրները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալությունը։
Գործակալությունը հայտնել է, որ մարտի 15-ին Շուշիի տարածքում մաքրման աշխատանքների ժամանակ հայտանաբերվել է երկու պայթած հրթիռի մնացորդ։
«Հրթիռների բեկորների աշխարհագրական կոորդինատները հետևյալն են 39°45’38.10«N 46°44’33.90»E և 39°45’27.80«N 46°45’25.80»E։ Գործակալության մասնագետների կողմից հրթիռի նույնականացման համարի (9M723) ստուգման ժամանակ պարզվել է, որ դրա բեկորները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համակարգին: Նույնիսկ բաց ինտերնետային աղբյուրներում որոնելիս կարելի է պարզել, որ 9M723 նույնականացման համարը պատկանում է «Իսկանդեր» հրթիռային համալիրին», - ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը ռազմագործողությունների ընթացքում «Իսկանդեր» չի օգտագործել։ Դա հաստատել էր նաև ՌԴ ՊՆ-ն՝ անդրադառնալով Իսկանդերի մասին Փաշինյանի սկանդալային հայտարարությանը։
--00—ՄՀ