ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Բաքվում ցուցադրել են «Իսկանդեր» հրթիռների բեկորները, որոնք ադրբեջանական կողմի պնդմամբ՝ արձակվել են Շուշիում, 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
ստ Jam-news.net-ի՝ այն պայթել է ամբողջությամբ, բայց թե Հայաստանի որ մասից է արձակվել՝ պարզ չէ։
Ավելի վաղ Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ղարաբաղում Հայաստանն օգտագործել է «Իսկանդեր» հրթիռային համալիրները։
Գործակալությունը հայտնել է, որ մարտի 15-ին Շուշիի տարածքում մաքրման աշխատանքների ժամանակ հայտանաբերվել է երկու պայթած հրթիռի մնացորդ։
«Հրթիռների բեկորների աշխարհագրական կոորդինատները հետևյալն են 39°45’38.10«N 46°44’33.90»E և 39°45’27.80«N 46°45’25.80»E։ Գործակալության մասնագետների կողմից հրթիռի նույնականացման համարի (9M723) ստուգման ժամանակ պարզվել է, որ դրա բեկորները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համակարգին: Նույնիսկ բաց ինտերնետային աղբյուրներում որոնելիս կարելի է պարզել, որ 9M723 նույնականացման համարը պատկանում է «Իսկանդեր» հրթիռային համալիրին», - ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը ռազմագործողությունների ընթացքում «Իսկանդեր» չի օգտագործել։ Դա հաստատել էր նաև ՌԴ ՊՆ-ն՝ անդրադառնալով Իսկանդերի մասին Փաշինյանի սկանդալային հայտարարությանը։
--00—ՄՀ