ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Կարծում էին՝ «Իսկանդեր»-ով Բաքվի վրա կրակենք՝ կոչնչանա. գնում էինք կատաստրոֆայի, բայց սպասում հրաշքի: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը, խոսելով պաշտպանության նոր նախարար Սուրեն Պապիկյանի գործունեության վերաբերյալ, նշեց, թե նրա աշխատանքից որոշակի ոգևորություն ունի, հատկապես նշանակումների առումով։
«Կեղտոտ բերանությունը, լուտանքը կանցնեն և կգա սերունդ, որն ամեն ինչ կգնահատի, իսկ մարդիկ թո՛ղ իրենք իրենց հարցնեն, թե ինչի չեն սիրում Արծրուն Հովհաննիսյանին և արդյոք կգտնե՞ն պատասխան»,-հավելեց ՊՆ նախկին խոսնակը։
Մանրամասները՝ տեսանյութում։