ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Ապրիլի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրի քաղաքի 22-ամյա մի բնակչի բերման ենթարկեցին բաժին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով բուսական զանգված և կաթուցիչ՝ նույնանման զանգվածով։
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է:
--00--ԱԹ