ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24 News
Ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 2-ին: Ժամը 17.45-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանից նրանք բերման ենթարկեցին Արմավիրի մարզի Մերձավան համայնքի բնակիչ, 18-ամյա երիտասարդի: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կանաչավուն զանգվածով փաթեթ: Ըստ նրա` հայտնաբերվածը թմրանյութ է` իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
--00--ԱԹ