ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն ինստագրամյան իր էջում լուանկար է հրապարակել գեղասահքի հռչակավոր ամերիկահայ մարզիչ Ռաֆայել Հարությունյանի հետ և կից գրել․
«Մենք պայմանավորվեցինք համագործակցել իմ ընկերոջ և վաստակաշատ մարզչի` մաեստրո Ռաֆայել Հարությունյանի հետ: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը նոր մրցաշրջանում կբերի այն, ինչ մեզ պակասում էր ընթացիկ մրցաշրջանում»,- գրել է Պլյուշչենկոն Instagram-ում ՝ տեղադրելով մասնագետի հետ համատեղ լուսանկարը:
Նշենք, որ Հարությունյանը աշխարհի գործող չեմպիոն Նաթան Չենի մարզիչն է։
--00—ՄՀ