ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի դեմ քրեական գործ է հարուցվածվել: Այդ մասին «SputnikArmenia»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ըստ աղբյուրի՝ քրեական գործը հարուցվել է խուլիգանության, հասարակական կարգի դիտավորյալ խախտման, ինչպես նաև պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով: Այս պահին քաղաքապետի կարգավիճակի մասին չի հաղորդվել:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-21-ին՝ Սյունիքի մարզ այցելության ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մեղրիում և Ագարակում քաղաքացիները դիմավորել են բողոքի ակցիաներով՝ պահանջելով, կառավարության ղեկավարը հեռանա մարզից։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել ոստիկանությանը կոշտ արձագանքել եղածին։ Վարչապետի հրահանգից հետո գիշերը բերման է ենթարկվել Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին։
--00—ԼՄ