ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Ազատության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Մինչ երթի մեկնարկը կազմակերպիչներն Ազատության հրապարակում այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։
«Մենք այստեղ համայն աշխարհին, մեր թշնամիներին ասում ենք․ Սասունը հայկական է, Մուշը հայկական է, Շուշին հայկական է, Հադրութը հայկական է»,-դրոշի այրման ժամանակ հայտարարեց բանախոսներից մեկը։
--0--ԿԿ