ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
Թուրքիայում ձերբակալել են քուրդ 14-ամյա պատանու: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: Ձերբակալելու պատճառը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իբր սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում վիրավորելն է եղել: Ինչպես հայտնել է տղայի հայրը՝ որդուն ազատ են արձակել մեկ օր անց՝ ուշ երեկոյան:
Տղային ոստիկանները ձերբակալել են իր տանը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տղան TikTok-ում տեսանյութ է հրապարակել՝ Էրդողանի, ՆԳ նախարարի և իրաքցի բռնապետ Սադամ հուսեինի համատեղ պատկերով, ինչպես նաև լեգենդար քուրդ դեմքերի լուսանկարներով:
Ոստիկանությունը հարցաքննության ժամանակ սպառնացել է պատանուն, նրան շանտաժի են ենթարկել, սպառնացել, որ դուրս գալուց հետո սեռական բռնության կենթարկվի: Նրան անգամ հարցեր են տվել, թե արդյո՞ք իր ընտանիքը կապ ունի Քրդական աշխատավորական կուսակցության հետ:
15 օրից դատական նիստ տեղի կունենա, որտեղ կքննվի պատանու հարցը: Հայտնի չէ՝ տղան նորից կձերբակալվի՞, թե՞ ոչ:
--00--ԱԹ