ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մարտավարական տարաձայնություն է եղել՝ առաջիկա ընտրություններին մասնակցել-չմասնակցելու և նաև դաշնակիցների առումով։ Դրանք անհաղթահարելի չէին, բայց կարծում եմ, որ ամեն մարդ պետք է ինքը հարթի իր ճանապարհը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Նարինե Դիլբարյանը։
Դիլբարյանը հայտնել է, որ պատրաստվում է մասնակցել քաղաքական գործընթացներին՝ առայժմ չհրապարակելով, թե որ թիմի հետ։
Նա կարծում է, որ այս ընտրությունները չպետք է անցնեն սևեր-սպիտակներ տրամաբանության ներքո։
Ըստ նրա՝ ցածր օրինականությունը կբերի բախումների, ընդհուպ՝ քաղաքացիական պատերազմի։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ