ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
«2018թ-ին Փաշինյանն իշխանության է եկել օլիգարխների աջակցությամբ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Մեր զրուցակիցը նաև ավելացրեց, որ այս ընտրությունները նույնպես ժողովրդավարական չէին և Փաշինյանը հաղթեց վարչական ռեսուրսով։
Մարտիրոսյանի համոզմամբ՝ Հայաստանը դեռևս ժողովրդավարական պետություն չէ, քանի որ չի ապահովում դրա համար նախատեսված մի շարք չափորոշիչներ։
«Առաջին հերթին չունի կայացած կուսակցական համակարգ, չունի անկախ դատարաններ և իշխանության ճյուղերը տարանջատված չեն»,-հավելեց Մարտիրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ