Իսկ ո՞վ է ասում, թե «հայրենիքը նժարին է», նման բան որևէ դեպքում չի կարող լինել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի համար ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկ-հայտարարությունը՝ ուղղված ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, անսպասելի է եղել։

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահն առաջարկել էր միավորվել ու միասնական դաշինքով մասնակցել հունիսի 20-ին նախանշված խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

24News-ի հետ զրույցում Բադալյանն ասաց, որ իբրև թե երկիրը փրկելու մասին հայտարարությունը տարակուսանքի տեղիք տվեց ու հարցեր առաջացրեց: «Երբ ասում են՝ «հայրենիքն է դրված նժարին, հասկանում են՝ ի՞նչ է դա նշանակում: Նման բան չի կարող լինել: Նման արտահայտությունն ապոկալիպտիկ է, նման խնդիր չկա օրակարգում»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։