ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից Բերդ քաղաքի «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի մասնաճյուղում անցկացվել է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք, գործարկվել է ընկերությունում տեղադրված շչակը: Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Ըստ սցենարի՝ գործարանի տարածքում հայտնաբերվել է հրդեհի օջախ և թորման արտադրամասում պայմանական տուժած։ Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհի օջախը, տուժածին ցուցաբերել առաջին օգնություն:
Ծավալվել է տարահանման հավաքակայան, աշխատակիցները հաշվառվել են և տարահանվել անվտանգ տարածք։
--00-ԼՄ