ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 2020/21 մրցաշրջանի չեմպիոնը Մյունխենի «Բավարիա»-ն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բավարիա»-ն ժամանակից շուտ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն, քանի որ երկրորդ տեղում ընթացող «Լայպցիգ»-ը սեփական հարկի տակ ընդունելով Դորտմունդի «Բորուսիա»-ին զիջեց 2:3 հաշվով, այդ կերպ միավորների քանակով զիջելով «Բավարիա»-ին Բունդեսլիգայի ավարտից երկու տուր առաջ: «Բորուսիա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սանչոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոյսը:
«Բավարիա»-ն մրցաշրջանի ավարտից 2 տուր առաջ ունի 71 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգ»-ը` 64: Մյունխենցիները 31-րդ անգամ են դառնում Գերմանիայի չեմպիոն:
--0--ԿԿ