ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է։
«Բավարիայի» հետ 30-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:
Մյուլլերը «Բավարիա»-ում հանդես է գալիս 2009 թվականից։ Նա 8 անգամ նվաճել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը, 5 անգամ դարձել երկրի գավաթակիր։