ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Բավարիան» ընդունել էր «Լայպցիգին» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը բացեց տանտերերի ֆուտբոլիստ Հարի Քեյնը 56-րդ րոպեին, իսկ 70-ին Սեսկոն հավասարեցրեց այն։ Մյունխենցիներին հաղթանակ պարգևեց Քեյնը՝ մրցակցի դարպասը գրավելով 90+1-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Բավարիան» 53 միավորով 2-րդն է, իսկ «Լայպցիգը» 40 միավորով՝ 5-րդը։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ