ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել: Այս մասին գրում է «Իրնա» գործակալությունը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ ուշադրությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանին տիրող վերջին իրադարձություններին, և հուսով է, որ վեճը կլուծվի խաղաղ միջոցներով որքան հնարավոր է արագ»,- նշել է նա:
Խաթիբզադեն կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանումը և կողմերին կոչ արել ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ ցանկացած հակամարտությունից և հարգել սահմանները:
--00--ԱՀ