Ովքեր համոզում էին, որ պետք է ուրախ լինենք, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան է՝ հրավիրում եմ Կիրանց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

կի.j

Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կիրանցում նոր ճանապարհը կառուցելուց և ամբողջական սահմանազատումն ավարտելուց հետո, իր այգուց սահմանը հեռու է լինելու մաքսիմում 50 մետր:

«Որոշել եմ իմ այգում փոքրիկ սրճարան, գրադարան կամ նմանատիպ ինչ-որ բան կառուցել և առաջին հերթին հրավիրել բոլոր այն մարդկանց (իրենց երեխաների հետ), ովքեր մեզ այս օրերին համոզում էին, որ պետք է ուրախ լինենք, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան է»,-գրել է նա:

--00—ԼՀ