ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Արցախի իշխանությունը Իսրայելին և Պաղեստինին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները և խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Այս մասին թվիթերյա իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։
«Ցավում եմ բոլոր մարդկային կորուստների համար։
Հ․Գ․ հույս ունեմ հրեաները գիտակցում են Ադրբեջանին զինելու կործանարար հետևանքները, որը իսրայելական զենքով բազմաթիվ ռազմական հանցագործություններ է իրականացրել »,- գրել է Բեգլարյանը։
--00--ՄՀ