Ադրբեջանը մասնատվելու և կազմաքանդվելու է, հրեաներն այդ երկրում բազաներ են դրել, որ խփեն Իրանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Ադրբեջանը արհեստածին պետություն է, կազմաքանդվելու, քարտեզից ջնջվելու է, հրեաները բազաներ են դրել, որ հարմար պահի Իրանին խփեն։ Եթե Ալիևը նախահարձակ լինի ու Մեղրիի միջանցքն ուզենա ուժով բացել, բոլոր կողմերից բզկտելու են իրեն։ Հրեաների գործոնը Ադրբեջանին կործանելու է, և Թուրքիան չի կարողանալու խառնվել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ազատամարտիկ, հրապարակախոս Վարդան Մալխասյանը։ 

Մալխասյանի համոզմամբ, Սյունիքով միջանցքը պետք է ուշ թե շուտ բացվի, բայց կարևոր է, որ ՀՀ-ն վերահսկի, եթե հսկողությունը տրվի այլ ուժի, Հայաստանն իր ինքնիշխանությունը կկորցնի, կդառնա կցորդ։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ