Խիստ մտահոգված ենք Ադրբեջանի ԶՈւ կողմից վեց հայ զինվորականների գերեվարմամբ. Կանադայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Կանադա

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը Թվիթերի իր պաշտոնական էջում անդրադարձել է օրերս հայ զինվորների գերեվարմանը: Այս մասին հայտնում է 1lurer.com-ը: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը մասնավորապես գրել է.

«Կանադան խիստ մտահոգված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորականների գերեվարմամբ և հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության սրմամբ: Կոչ ենք անում բոլոր խնդիրները հանգուցալուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով»,- նշվում է գրառման մեջ:

--00--ԱԹ