ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մոնիտորինգը:
«Հունիսի 3-ին խորհրդարանական ընտրությունների դիտարկման շրջանակներում տեղի է ունեցել ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի եւ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը: Երկարաժամկետ դիտորդները տեղեկացվել են հեռուստառադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության լուսաբանման կարգի մասին: Հունիսի 4-ին Առաքելության շտաբի պետ Եվգենի Կոզյակի եւ Վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանի հանդիպմանը քննարկվել են նախընտրական արշավի կազմակերպման, անցկացման, ընտրություններում հանրապետության դատարանների դերի եւ իրավասության հետ կապված մի շարք հարցեր: Կոզյակը տեղեկացրել է ԱՊՀ դիտորդական առաքելության ձեւավորման եւ գործունեության սկզբունքների մասին` շեշտելով, որ առաքելությունն իր գործառույթները կիրականացնի խստորեն Հայաստանի օրենսդրության համաձայն` հարգելով պետության ինքնիշխանությունը, օբյեկտիվորեն գնահատելով ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
--00--ԿԿ