ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ռուսական Спутник V պատվաստանյութով: Այս մասին հայտնում է РБК-ն։
Նախկին նախագահը ստացել է երկբաղադրիչ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Դրանից հետո նա դիմել է համերկրացիներին` կոչ անելով ակտիվ պատվաստվել:
«Ներկայում Ղազախստանում պատվաստվել է շուրջ 3 միլիոն մարդ: Այսօր ես նույնպես ստացել եմ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Ես բոլոր ղազախստանցիներին կոչ եմ անում ակտիվորեն շարունակել պատվաստվել և դրանից չվախենալ», - ասել է Նազարբաևը:
--00—ՄՀ