ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Հայաստանը «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութի համատեղ արտադրություն սկսելու համար ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը հերքեց այն լուրերը, թե Հայաստանը հրաժարվել է Ռուսաստանի՝ համատեղ արտադրություն սկսելու առաջարկից:
«Հայաստանը որևէ բանից չի հրաժարվել: Մեր գործընկերները Էկոնոմիկայի նախարարության հետ բանակցություններ են տանում Հայաստանում նման արտադրություն կազմակերպելու համար: Հույս ունեմ մեր դեղագործական ընկերությունները շահագրգռված կլինեն ներդրումներ անել և համատեղ արտադրություն բացել», - նշեց Ավանեսյանը:
--0--ԿԿ