Նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելը իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 3, 24News

․

Հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում, հաշվառման համարանիշերի նոր թողարկվող նիշերի հատկացմամբ պայմանավորված, ակնկալվում է դրանք ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների մեծ հոսք, ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակի տարածման կանխարգելման նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես համապատասխան էլփոստերի հասցեներին կամ e-request հարթակի միջոցով հերթագրման նպատակով հաղորդագրություն ուղարկելու արդյունքում՝ հրավերի հիման վրա:

Հաղորդագրության մեջ պետք է նշել հերթագրվողի անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը:

Էլփոստերի հասցեները՝

Երևանի ՀՔԲ – yerevani.hqb@roadpolice.am

Կոտայքի ՀՔԲ – kotayqi.hqb@roadpolice.am

Սևանի ՀՔԲ – sevani.hqb@roadpolice.am

Կապանի ՀՔԲ – kapani.hqb@roadpolice.am

Գորիսի ՀՔԲ – gorisi.hqb@roadpolice.am 

Աշտարակի ՀՔԲ – ashtaraki.hqb@roadpolice.am

Վանաձորի ՀՔԲ – vanadzori.hqb@roadpolice.am

Արմավիրի ՀՔԲ – armaviri.hqb@roadpolice.am

Արտաշատի ՀՔԲ – artashati.hqb@roadpolice.am

Իջևանի ՀՔԲ – ijevani.hqb@roadpolice.am

Մարտունու ՀՔԲ martuni.hqb@roadpolice.am

Վայքի ՀՔԲ – vayqi.hqb@roadpolice.am

Գյումրու ՀՔԲ – gyumri.hqb@roadpolice.am

--00--ԱՀ