ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Էլեկտրոնային աճուրդին ընդառաջ՝ այսօր հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտին քվեարկության վերջին օրն է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
📌Քվեարկության արդյունքներով ձևավորվելու է առաջին աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը:
📌Յուրաքանչյուր քվեարկությամբ յուրաքանչյուր գնային խմբից ընտրվելու է 4-ական համարանիշ։
📌Աճուրդին կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնք վճարել են համարանիշի մեկնարկային արժեքի 5 %-ի չափով նախավճար:
--00—ԼՀ