ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
Օրեր առաջ խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Հայաստանում գործող «Սպայկա» ընկերության բեռնատարը, որը Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելիս է եղել մի քանի տոննա լոլիկ, վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Shamshyan.com զանգահարած վարորդի հարազատները նշում էին, որ վարորդը եղել է 48-ամյա Արտակ Սարգսյանը։
Աղբյուրը ներկայացնում է Rustavi հեռուստաալիքի տեսանյութը։
--00--ԿԿ