ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Վրաստանում արդեն ուղիղ մեկ շաբաթ է՝ պայքարում են Բորջոմիի անտառներում բռնկված հրդեհը մարելու դեմ։ Աղետի յոթերորդ օրը՝ 24-ժամյա ռեժիմով, դեռ շարունակվում են մարման աշխատանքները։ Կրակը կրկին տարածվում է երկրի հարավային հատվածում։
Տեղեկության համաձայն՝ կրակն անցել է Ախալցխեի մունիցիպալիտետի սոճու և եղևնու փշատերև անտառ, սակայն ՆԳՆ տեղեկություններով՝ կարմիր գոտուց այն կողմ չի անցնում։
Պաշտոնապես Բորջոմի-Ախալցխե ճանապարհին այրվում է 150 հա անտառ։ Բորջոմիում բռնկված հրդեհի ստույգ պատճառը, ինչպես նաև վնասի չափը հայտնի չէ։