ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում (50-50 % հարաբերակցությամբ) Գյումրու համայնքապետարանը ձեռք է բերել 63 նոր միկրոավտոբուս, որից 4-ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այդ մասին տեղեկացնում է Գյումրու համայնքապետարանը:
«Միկրոավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 20 մեքենա, արդեն Գյումրիում է: Առաջիկայում Գյումրի կներկրվեն մեքենաների հաջորդ խմբաքանակները»,- ասված է հաղորդագրությունում:
--00—ԼՄ